Ֆաննի Ալվինգ
Ֆաննի Ալվինգ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1874[1] |
Ծննդավայր | Ytterselö |
Վախճանվել է | հունիսի 2, 1955[2] (80 տարեկան) |
Վախճանի վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Գերեզման | Ytterselö cemetery[3] |
Գրական անուն | Fanny Norrman |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | շվեդերեն |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Կրթություն | Palmgrenska samskolan? |
Ամուսին | Սվեն Նորման և Յալմար Ալվինգ |
Զավակներ | Բարբրո Ալվինգ |
Fanny Alving Վիքիպահեստում |
Ֆաննի Մարիա Ալվիգ (շվեդ.՝ Fanny Alving, հոկտեմբերի 23, 1874[1], Ytterselö - հունիսի 2, 1955[2], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ գրող, ով աշխատել է Ֆաննի Նորման, Ուլրիկ Ուլանդ և այլ կեղծանուններով[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆանի Մարիա Ալվինգը ծնվել է 1874 թվականի հոկտեմբերի 23-ին Սոդերմանլանդ նահանգի Ytterselö քաղաքում, կապիտան Ավգուստ Լեննի (August Lönn, 1837-1920) և Էրիկա Կարլովնա Պերսդոտեր Իոնսսոնի (Erika Charlotta Persdotter Jonsson) ընտանիքում։ Աղջիկը սովորել է Ստոկհոլմի Palmgrenska Samskolan համատեղ կրթական դպրոցում, որտեղ ընդունվել է 1893 թվականին։ 1898-1905 թվականներին ամուսնական հարաբերությունների մեջ է եղել վիճակագիր Սվեն Նորմանի (Sven Norrman), իսկ 1906 թվականից՝ լեզվաբան և մանկավարժ Յալմար Ալվինգի (Hjalmar Alving) հետ։ Նրա դուստրը՝ Բարբրո Ալվինգը (1909-1987), աշխատել է որպես լրագրող[6]։
Ժամանակին Ալվինգը եղել է Նորվեգիայում, Դանիայում և եվրոպական այլ երկրներում։ 1894-1898 թվականներին աշխատել է Մալմյոյի Հունաստանի հյուպատոսարանում որպես թղթակից։ Հետագայում, մինչև 1901 թվականը, աշխատել է Ստոկհոլմում` Ստրիկս (Strix) ամսագրում, իր հոդվածները ստորագրելով Maja X կեղծանունով։ Որպես արձակագիր` Ստոկհոլմում գրել է «Ուլրիկ Ուլանդ» (Ulrik Uhland) գրական անվամբ, բայց նաև օգտագործել է «Ֆաննի Նորման» (Fanny Norrman) և «Ֆաննի Ալվին»գ (Fanny Alving) անունները[7]։
Ֆանի Ալվինգը եզակի շվեդներից, ով իր աշխատություններում նկարագրել է հասարակ աղքատ մարդկանց կյանքը։ Նրա «Josefssons på Drottninggatan» դետեկտիվ վեպում նկարագրվում է ստոկհոլմցի հասարակ մարդկանց կյանքը[8]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հրապարակված է «Ֆանի Նորման» գրական անվամբ
- Galläpplen och paradisäpplen, պոեզիայի ժողովածու, 1901.
- Андра visboken, 1915.
- Brita från Österby, վեպ, 1914.
- Հրապարակված է «Ուլրիկ Ուլանդ» գրական անվամբ
- Skärgårdsflirt, роман, 1905.
- Aurores bröllopsresor, роман, 1906
- Carl Michael Bellman och Ulla Winblad : en roman från den gamla goda tiden,, роман, 1907.
- Fröken från Västervik, роман, 1907
- Baronerna på Sjöberga, роман, 1908.
- Skandalhuset, роман, 1911.
- Juvelerna på Gårda, роман, 1914.
- Հրապարակված Ֆաննի Ալվինգ գրական անվամբ
- På avigsidan, роман, 1918.
- Josefssons på Drottninggatan, роман, 1918.
- Familjen von Skotte, роман, 1922.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #12798626X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://grav.genealogi.se/Gravsokview.php?g_id=67648 — Gravstensinventeringen.
- ↑ «Alving, Fanny: Sveriges dödbok 1901–2009» (շվեդերեն). Solna: Sveriges släktforskarförbund. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Alving, Fanny (1874-1955)» (շվեդերեն). Projekt Runeberg. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Barbro Alving». barbro-alving.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
- ↑ «Fanny Maria Alving 1874 - 1955» (շվեդերեն). Göteborgs Universitetsbibliotek. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 7-ին.
- ↑ Townsend, Guy M. The Mystery Fancier (Vol. 7 No. 5) September-October 1983. — Wildside Press. — С. 19—. — ISBN 978-1-4344-0640-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաննի Ալվինգ» հոդվածին։ |
|